Նարեկացու «Մատյանը» հայ-իտալական ներկայացման հիմք կդառնա

10:15 • 24.07.08

Հոկտեմբերին Երևանում նախատեսվում է ունենալ նոր ներկայացման պրեմիերա, որը հիմնված կլինի Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» վրա։ Ներկայացումը հայ-իտալական համատեղ արտադրանք կլինի, կցուցադրվի նախ Հայաստանում, հետո գուցե շրջագայի նաև աշխարհում։

Համատեղ ներկայացում ունենալու միտքը ծագել է Ֆլորենցիայում, բեմադրության և սցենարի հեղինակը Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանն է, հայկական կողմից կլինի նաև մեկ դերասանն իսկ իտալացիները կապահովեն մեկ դերասան, պարուսույց և վիդեո արտի հատվածները։

Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին նախատեսված է ներկայացման պատրաստման գործնական փուլը՝ փորձեր, բեմադրություն։