Հայ-թուրքական ներկայացում Ռումինիայի համար

10:13 • 24.07.08

Հունիսի 13-18-ը Ռոմինիայում կայացած «Բաբելֆեստ» թատերական փառատոնին, որ ամեն տարի կազմակերպում է Տոնի Բուլանդռա թատրոնը, մասնակցում էր նաև երիտասարդ հայ բեմադրիչ Սուրեն Շահվերդյանն իր «Փսիխոզ 4։48» ներկայացմամբ (Սուրենը Սունդուկյանի անվան Մայր թատոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի որդին է, նաև «Չեին սպասում» հեռուստաշարի հեղինակն ու վարողը)։

Ջերմ ընդունելությունից բացի, Սուրեն Շահվերդյանն առաջարկ է ստացել Անկարայի պետական թատրոնի ռեժիսորի հետ համատեղ իրականացնել նոր ներկայացման նախագիծ Ռումինիայի համար։ Ռումինացիները ցանկություն ունեն հայ-թուրքական բեմադրությամբ դիտել Գարսիա Լորկայի «Արյունոտ հարսանիք» պիեսը։

Հիմա Սուրեն Շահվերդյանը բանակցում է մշակույթի նախարարության հետ՝ հայ-թուրքական նման համատեղ նախագծում հանդես գալու համաձայնություն ստանալու համար։