Իտալիան Իրաքին վերադարձրել է 13 հնագույն արվեստի գործ

13:14 • 25.07.08

Իտալիան Իրաքին վերադարձրել է Իրաքի թանգարաններից Սադամ Հուսեյնի հասարակարգի տապալումից հետո գողացված 13 արվեստի գործ: Դրանք հայտնաբերվել են Իտալիայի ոստիկանության հատուկ գործողությունների ընթացքում:

Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին անձնապես հնությունները հանձնել է այցով Հռոմում գտնվող Իրաքի կառավարության ղեկավար Նուրի ալ-Մալիկիին: Իրաքի վարչապետը շնորհակալություն է հայտնել Իտալիայի իշխանությանը և կոչ է արել այլ երկրներին ևս հետևել իտալացիների օրինակին: