Օսկարի համար հայկական ֆիլմ կընտրի մշակույթի նախարարությունը
2009թ-ի Ամերիկյան կինոակադեմիայի Օսկար մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում հայկական ֆիլմ ընդգրկելու ակնկալիքով մշակույթի նախախարությունն ընդունում է հայտեր։ Նախարարությունում ստեղծվել է առանձին հանձնաժողով, որն էլ ստացված հայտերից ընտրելու և Ամերիկյան կինոակադեմիա է ներկայացելու հայալեզու ֆիլմ։
Դեպի Լոս Անջելեսի Կոդակ թատրոն և ամեն տարի այնտեղ անցկացվող Օսկար մրցանակաբաշխության ուղեգիր կարող է դառնալ միայն լավ ֆիլմը, որ նկարահանվել է 2007-ի հոկտեմբերի 1-ից մինչև 2008-ի սեպտեմբերի 30-ը։ Հայտը պետք է ներկայացնել Մշակույթի նախարարություն մինչև սեպտեմբերի 1-ը։
Օսկարի 81-րդ մրցանակաբաշխությունը կանցկացվի 2009թ-ի փետրվարի 22-ին։










