Բացվել է “Հայկական վազաներ” խորագրով ցուցահանդես
Ժողովրդական արվեստի թանգարանում բացվել է Կառլեն Միրզոյանի անհատական ցուցահանդեսը, որում ներկայացված են հեղինակի ձեռքով ստեղծված կավե մետաղապատ վազաներ` սկահակներ։ Դրանք բոլորը նախշազարդ են, ոմանք` զարդարված թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերով։
Մերօրյա վազաները Կառլեն Միրզոյանը զարդարել է ոչ միայն բուսական ու երկրաչափական նախշազարդերով, այլ նաև դրանց հարդարանքի մեջ ներմուծել է հայկական խորհրդանիշներ հանդիսացող հուշարձանների, օրինակ` Սարդարապատի հուշահամալիրի պատկերը, ինչպես նաև հայ գրականության խորհրդանիշներ Խաչատուր Աբովյանի, Հովհաննես Թումանյանի դիմանկարները։
Ժողովրդական արվեստի թանգարանում “Հայկական վազաներ” ցուցահանդեսը կշարունակվի մինչև օգոստոսի 5-ը։










