Սիցիլիայի ափերի մոտ ջրի հատակից դուրս է բերվել հին հունական նավ

15:44 • 29.07.08

Իտալիայի ստորջրյա հնագետները երեկ Սիցիլիայի հարավ-արևմտյան Ջելա ծոցի խորքերից դուրս են բերել մ.թ.ա. մոտ 500 թ. խորտակված հին հունական նավի մասունքներ: Փայտե մասերը նախ կուղարկվեն մոտակա Բոսկո Լիտորիո թանգարան՝ աղազերծման համար, իսկ այնուհետև կտեղափոխվեն Մեծ Բրիտանիայի վերականգնման Mary Rose Archeological Services լաբորատորիա։

Հնագույն նավի մնացորդների դուրս բերման համար պահանջվել է հատուկ վերամբարձ կռունկ և այլ տեխնիկա:

Sicily News գործակալության տեղեկատվության համաձայն` նավի երկարությունը կազմում է 21 մետր, իսկ լայնությունը` 6,5 մետր: