Հնդկական կինոփառատոնին մասնակցելու հնարավորություն

11:12 • 30.07.08

Նոյեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 2-ը Հնդկաստանի Գոա նահանգում կանցկացվի Հնդկաստանի 39-րդ միջազգային կինոփառատոնը, որին մասնակցելու են հրավիրվում Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրների կինոարտադրողներ։

Հայաստանցի ռեժիսորները նույնպես հնարավորություն ունեն ֆիլմ ներկայացնել հնդկական կինոփառատոնին, հայտերը պետք է ներկայացնել մինչև Սեպտեմբերի 30-ը մշակույթի նախարարություն։

Հնդկաստանի 39-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակյին ֆոնդը կազմում է 175 հազար ԱՄՆ դոլար։