ՀՀ նախագահը շնորհավորել է անվանի երգահան Ա. Գրիգորյանին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ Արթուր Գրիգորյանի հետ։ Ինչպես տեղեկացրեց ՀՀ նախագահի մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանը, Սերժ Սարգսյանը շնորհավորել է անվանի երգահանին ծննդյան 50-ամյակի կապակցությամբ` մաղթելով նրան առողջություն, հաջողություն և ստեղծագործական նոր վերելքներ։ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Ա. Գրիգորյանի ներդրումը հայ երգարվեստի զարգացման գործում։










