Ուկրաինայում գողացել են 100 մլն դոլար արժողությամբ կտավ

17:33 • 31.07.08

Օդեսայի արևմտյան և արևելյան արվեստների թանգարանից գողացել են իտալացի նկարիչ Միքելանջելո Կարավաջոյի «Հիսուսի ձերբակալությունը կամ Հուդայի համբույրը» կտավը` 134х172,5 սմ չափերով:

Ուկրաինայում գոյություն ունեցող Կարավաջոյի վրձնին պատկանող միակ նկարի գինը կազմում է 50 մլն ֆունտ (մոտ 100 մլն դոլար):

Չարագործները ներխուժել են թանգարան`կոտրելով ապակին, հուլիսի 29-ին 18:00-ից մինչև 31-ի ժամը 10:00-ն:

Ինչպես հայտնել են թանգարանում, այժմ այնտեղ տարվում են քննչական աշխատանքներ, իսկ թանգարանը փակ է: