«Տարոն» երգչախումբը հաջողության է հասել Եվրոպայում

08:43 • 31.07.08

Էջմիածնի «Տարոն» մանկապատանեկան գուսանական երգչախումբը հուլիսի 9-19-ը Ավստրիայի Գրաց քաղաքում մասնկացել են համաշխարհային երգչախմբային 5-րդ օլիմպիադային և հաջողություններ գրանցել։ 8 պատանիները հանդես են եկել Ֆոլք անվանակարգում և կատարել Սայաթ-Նովա, Ջիվանի, Հավասի և այլն։ 

Երգչախմբերի ամենամյա օլիմպիադային այս տարի մասնակցել են 87 երկրների 400-ից ավել երգչախմբեր։ «Տարոն»-ը կիսաեզրափակիչ փուլում արժանացել է ոսկե դիպլոմի, իսկ եղրափակիչում` բրոնզե մեդալի։

«Տարոն» մանկապատանեկան գուսանական երգչախմբի սաները 6-20 տարեկան են, խումբը հինմնադրվել է 1997թ-ին գեղարվեստական ղեկավար Գևորգ Չաքմաքչյանի կողմից։