Ծաղկաձորում կխոսեն թատրոնի դեմոկրատական լեզվով

11:18 • 01.08.08

Օգոստոսի 10-15-ը Ծաղկաձորում կանցկացվի թատրոնի ամենադեմոկրատական լեզվի՝ Մնջախաղի առաջին միջազգային փառատոնը, որը կշարունակի իր ընթացքը երկու տարին մեկ հաճախականությամբ։ Առաջին փառատոնին կմասնակցեն տարբեր ազգերի 9 թատրոններ՝ մոտ 70 մասնակիցներով։ Հայաստան կժամանեն մնջախաղի թատերախմբեր Ռուսաստանից, Իսպանիայից, Իտալիայից, Հունաստանից։ Վերջիններիս կմիանան հայկական մնջախաղը ներկայացնող թատրոնները՝ «Միհր» պարային պլաստիկայի թատրոնը, «Միմ» թատրոնը, «Օվասիս» խուլերի մնջախաղի թատրոնը և Երևանի մնջախաղի պետական թատրոնը։

Փառատոնի օրերին Ծաղկաձորում թատերական բացօթյա տոն է նախատեսվում. օրվա ընթացքում մասնակից թատերախմբերը ելույթներով կշրջեն Ծաղկաձորի փողոցներում, իսկ երեկոյան հանդես կգան քաղաքի բացօթյա բեմում։

Ի դեպ, փառատոնին մասնակցելու համար բոլոր ցանկացողները կարող են օգտվել անվճար փոխադրամիջոցներից, որոնք կշարժվեն Կոնսերվատորիայի առջևից հետևյալ ժամանակացույցով.


Օգոստոսի 10 Երևան- Ծաղկաձոր, ժամը՝ 18։00
Ծաղկաձոր- Երևան, ժամը՝ 23։00

Օգոստոսի 11
Երևան- Ծաղկաձոր, ժամը՝ 14։00
Ծաղկաձոր- Երևան, ժամը՝ 23։00

Օգոստոսի 12
Երևան- Ծաղկաձոր, ժամը՝ 14։00
Ծաղկաձոր- Երևան, ժամը՝ 23։00

Օգոստոսի 13
Երևան- Ծաղկաձոր, ժամը՝ 14։00
Ծաղկաձոր- Երևան, ժամը՝ 23։00

Օգոստոսի 14
Երևան- Ծաղկաձոր, ժամը՝ 12.00
Ծաղկաձոր- Երևան, ժամը՝ 18.00