Կանցկացվի գրքի միջազգային տոնավաճառ
Հոկտեմբերի 10-15-ը Երևանում նախատեսվում է անցկացնել Գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառ, այն նախաձեռնել է մշակույթի նախարարությունը։ Մասնակցության համար հայտեր կարող են ներկայացնել բոլոր հրատարակիչներն ու գրավաճառ ընկերությունները մինչև օգոստոսի 20-ը։ Տոնավաճառը կանցկացվի Նկարիչների միության վերանորոգված ցուցասրահի առաջին հարկում։
Հիշեցնենք, որ Գրքի համահայկական տոնավաճառ անցկացվեց բոլորովին վերջերս՝ հուլիսի 7-ին, Գրողների համահայկական 4-րդ համաժողովի շրջանակներում։










