Հայկական 3 ոսկե մեդալ երգչախմբային մրցախաղերից

18:10 • 05.08.08

2004թ-ին ստեղծված «Ավետիս» երգչախումբը հուլիսի 9-19-ը Ավստրիայում մասնակցել է Աշխարհի երգչախմբային 5-րդ մրցախաղերին և մեծ հաջողություններ գրանցել։ Մոտ 9 տասնյակ երկրներից ժամանակ ավելի քան 400 երգչախմբերի շարքում հայկական խումբը արժանացել է 3 ոսկե մեդալի և չեմպիոնի կոչման։

«Ավետիս»-ը ներկայացված է եղել երգչախմբային մրցախաղերի 28 անվանակարգերից 3-ում` կատարելով հոգևոր, խառը և ժամանակակից երաժշտություն ժանրերի ստեցծագործություններ։

«Ավետիս» երգչախմբի երգացանկում ընդգրկված են մեծամասամբ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ`Կոմիտաս, Էդգար Հովհաննիսյան, Տիգրան Մանսուրյան, Վարդ Մանուկյան և այլոք։

Ի դեպ, Աշխարհի երգչախմբային 5-րդ մրցախաղերի 71 հոգուց բաղկացած մրցութային հանձնաժողովի անդամ է եղել նաև «Հայաստանի փոքրիկ երգիչներ» համույթի ղեկավար, պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանը։

Հիշեցնենք, որ Ավստրիայում կայացած երգչախմբային մրցախաղերին հաջողությամբ հանդես էր եկել նաև Էջմիածնի «Տարոն» մանկապատանեկան գուսանական երգչախումբը։