«Երբ ջազը ձուլվում է Հայաստանի և Չիլիի ավանդույթներին»

10:21 • 06.08.08

Օգոստոսի 8-ին Ակումբում կկայանա ջազ համերգ, որը կձուլի հայկական, ֆրանսիական և չիլիական երաժշտության ավանդույթները։ Միևնույն հարկի տակ հանդես կգան «The Paris jazz» եռյակը և կիթառահար Բորիս Նավասարդյանը։ Վերջինիս հայաստանյան իրենց համերգին մասնակացելու առաջարկով հրավիրել են ֆրանսիական եռյակի անդամները՝ հետաքրքրված լինելով հայկական երաժշտության զարգացումներով։

Նշենք նաև, որ «The Paris jazz» եռյակը զուտ ֆրանսիական չէ։ Խմբում հանդես են գալիս ֆրանսիացի Վինսենթ Բոուջիեսը (դաշնամուր), Չիլիում ծնված երաժիշտ Մառսել Կոռդոբան (բաս) և ֆրանսահայ Անդո Պարսեղյանը (հարվածային գործիքներ)։ Բորիս Նավասարդյանի հետ միասին եռյակը կներկայացնի երաժշտության տոն՝ հայ-ֆրանսա-չիլիական ելևէջներով։ Համերգային ծրագիրն անվանված է «Երբ ջազը ձուլվում է Հայաստանի և Չիլիի ավանդույթներին»։