Տուրիստական ֆիլմերը կհավաքվեն Կառլովի Վարիում

17:27 • 07.08.08

Հոկտեմբերի 8-9-ը Չեխիայի Կառլովի Վարի հանրահայտ փառատոնային քաղաքում կանցկացվի տուրիստական ֆիլմերի փառատոն։ Այս տարի փառատոնը տոնում է հիմնադրման 41 տարին։ Սա զբոսաշրջությանը նվիրված ամենահին միջազգային կինոփառատոնն է աշխարհում։ 41-րդ փառատոնում սպասվում են տուրիստական ավելի քան 700 ֆիլմեր և 400-ից ավել մուլտիմեդիա ծրագրեր ավելի քան 100 երկրներից։ Մրցութային ծրագիրը ներառում է 4 անվանակարգեր` ազգային նկարագիր ունեցող ֆիլմեր, կոմերցիոն տուրիզմին առնչվող աշխատանքներ, զբոսաշրջությանը վերաբերող հեռուստատեսային ֆիլմեր և մուլտիմեդիա ծրագրեր։

Ի դեպ, հայկական տուրիստական ֆիլմեր նույնպես կարող են մասնակցել Կառլովի Վարիի փառատոնին։ Հայտերը պետք է ներկայացնել մշակույթի նախարարության միջոցով մինչև օգոստոսի 30-ը։