Հայաստանում կանցկացվի միջմշակութային երիտասարդական փառատոն
Օգոստոսի 20-28-ը Ծաղկաձորում կանցկացվի միջմշակութային երիտասարդական փառատոն, որ կրում է “Մշակույթների երկխոսություն” խորագիրը։ Փառատոնը նախաձեռնել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, "Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն" պետական ոչ առևտրային կազմակերպությունը, "Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն" հիմնադրամը և Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոնը։
“Մշակույթների երկխոսություն” փառատոնը նպատակ ունի մշակութային տարբեր նախաձեռնությունների օգնությամբ միջմշակութային երկխոսության հիմք դնել, համագործակցության եզրեր ստեղծել տարբեր ազգերի երիտասարդների համար և նպաստել մշակութային բազմազանության պահպանմանը։
Փառատոնին յուրաքանչյուր երկիր պետք է ներկայանա 18-35 տարեկան 3-5 մասնակիցների խմբով, ովքեր ազգային արվեստի տարբեր բնագավառների ու նաև խոհանոցի առանձնահատկություններով ներկաներին առավել հասանելի պետք է դարձնեն իրենց մշակույթը։










