Նոր ցուցահանդես ժամանակակից արվեստի թանգարանում
Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է ժամանակակից նկարիչ Արմեն Սարգսյանի անհատական ցուցահանդեսը, որում ցուցադրվում են հեղինակի 40-ից ավել աշխատանքներ։
Վերացական արվեստի ժանրում աշխատող Արթուր Սարգսյանի մասին ամերիկացի անվանի արվեստի քննադատ Փիթր Ֆրենքը գրում է.
«Սարգսյանի նկարներում իմացականը հանդիպում է զգայականի հետ։ «Զգայականը», որ մարմնավորված է Սարգսյանի նկարչական ժեստերում և հարուստ գունավորման մեջ, պահպանում է դրա անկեղծությունը։ Իսկ «Իմացականը» Արթուր Սարգսյանը գտնում է մաս-մեդիայի մեջ և տեղափոխում դեպի իր ստեղծագործությունների սիրտը` շարունակոլով այնպիսի լայն տարածված ձևերի մեջ հստակ ցույց տալ աղբյուրը, ինչպիսիք են թերթերն ու գրքերը»։
Արթուր Սարգսյանը ծնվել է Գյումրիում, սովորել տեղի գեղարվեստի ուսումնարանում, ապա կրթությունը շարունակել Երևանի մանկավարժական համալսարանի նկարչության բաժնում։ Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում, նրա աշխատանքները պահվում են Ժամանակակից արվեստի թանգարանում և մասնավոր հավաքածուներում։
Արթուր Սարգսյանի անհատական ցուցահանդեսը կշարունակվի մինչև սեպտեմբերի 9-ը։










