Հայաստանում կանցկացվի կամերային երաժշտության փառատոն

10:11 • 12.08.08

Հայաստանում կամերային երաժշտության զարգացումը խթանելու և երիտասարդ ստեղծագործողների աշխատանքները ճանաչելի դարձնելու համար նոյեմբերի 2-9-ը Երևանում կանցկացվի երիտասարդ կոմպոզիտորների կամերային երաժշտության փառատոն։ Այն նախաձեռնել է Հայ կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը Մշակույթի նախարարության հետ համատեղ։

Փառատոնի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 15-ը, մասնակցել կարող են կամերային երաժշտության ժանրում ստեղծագործող մինչև 35 տարեկան կոմպոզիտորները։