Արմեն Ռոչի անհատական ցուցահանդեսը հայրենիքում
ՆՓԱԿ-ում (Նորարար փորձառական արվեստի կենտրոն) բացվել է ժամանակակից հայ նկարիչ Արմեն Ռոչի (Հաջիյան) անհատական ցուցահանդեսը, որ կոչվում է «In Vivo». Երևանում ծնված և իր ստեղծագործական կյանքը սկսած արվեստագետը 90-ականների սկզբին տեղափոխվել և հաստատվել է Ֆրանսիայում։ Երկար տարիներ հետո սա Ռոչի առաջին անհատական ցուցահանդեսն է հայրենիքում, թեև այս ընթացքում մասնակցել է մի շարք խմբակային ցուցահանդեսների։
«In Vivo»-ի մասին Արմեն Ռոչը գրում է. «Ի՞նչ է սա ... Նոր տարա՞ծք, թե՞ անտեսված մշակույթի ժանգահետք կառույց, որը, որպես կյանքից բերված կենդանի գոյակցություն, պիտի դաջվի իրականության միատարր մակերեսին...
Կամ, սպառողական անտարբերության վերանայումից ծնված, արտադրական ռեալիզմի կերպափոխում` նոր միջավայրին տալով ժամանակի ծավալային մեկնության փխրուն սահմանը»։
ՆՓԱԿ-ում ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 23-ը։










