Ցուցահանդես՝ «Հիշողություններ անցած կյանքից»

10:40 • 13.08.08

Օգոստոսի 15-ին Գևորգյան ցուցասրահում կբացվի գեղանկարիչ Աշոտ Ավագյանի անհատական ցուցահանդեսը, որ կրում է «Հիշողություններ անցած կյանքից» խորագիրը։ Հաջորդ օրը՝ օգոստոսի 16-ին, Սիսիանի Զորաց քարեր հուշարձանի մոտ կկայանա Աշոտ Ավագյանի պերֆորմանսը՝ հիմնված երիտասարդ աղջկան հրեշին զոհ մատուցելու հին հայկական լեգենդի վրա։

Սիսիանում ծնված արվեստագետը մեծ կապվածություն ունի տեղանքի հանրահայտ հուշարձանների՝ «Դիք-դիք քարերի», որ հաճախ անվանում են «Հայկական Սթոունհենջ», և Ուղտասարի ժայռապատկերների հետ, որոնք իրենց անմիջական արտացոլումն են գտնում Աշոտ Ավագյանի աշխատանքներում։ Երկու վայրերում էլ նա անցկացրել է բացօթյա ցուցահանդեսներ, հավատում է, որ իր աշխատանքները մեգալիթյան ժամանակաշրջանի և ժայռապատկերների ֆիզիոլոգիական ու իմաստաբանական բացահայտումերն են։

Աշոտ Ավագյանը նաև 2 ֆիլմերի հեղինակ է։

1988-1997թթ-ին Աշոտ Ավագյանը չի ստեղծագործել, մասնակցել է քաղաքական գործընթացներին՝ ղարաբաղյան պատերազմին, անկախության կերտմանը։