Հայաստանում կանցկացվի Լիբանանի մշակույթի շաբաթ

10:53 • 14.08.08

Օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 2-ը Նարեկացի արվեստի միությունը կիրականացնի «Հայաստանում Լիբանանի մշակույթի շաբաթ» ծրագիրը, որը նախատեսում է համերգներ, թատերական ներկայացում, ցուցահանդես։ Ծրագրի շրջանակներում կներկայացվի Լիբանանի արաբական և հայկական մշակույթը։

«Հայաստանում Լիբանանի մշակույթի շաբաթ»-ը Երևանից բացի կներկայացվի նաև Գյումրիում, Ստեփանակերտում և Շուշիում։