Բացառիկ ջազ-ռոք համերգ Երևանում

12:19 • 15.08.08

Օգոստոսի 19-ին Երևանում կկայանա բացառիկ ջազ-ռոք համերգ՝ հայ, ֆրանսիացի և չիլիացի երաժիշտների մասնակցությամբ: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմ կբարձրանան Paris Jazz եռյակի անդամները՝ ի դեմս ֆրանսիացի Վենսան Բուիգի (դաշնամուր), Չիլիում ծնված երաժիշտ Մարսելո Կորդովայի (բաս կիթառ) և ֆրանսահայ Անդո Պարսեղյանի (հարվածային գործիքներ): Խմբին կմիանա նաև հայաստանցի հայտնի կիթառահար Բորիս Անդրեասյանը:

Երաժիշտների այս խումբն արդեն առիթ է ունեցել հանդես գալ հայկական ավելի փոքր բեմում. օգոստոսի 8-ին Ակումբում նրանք ներկայացրել են «Երբ ջազը ձուլվում է Հայաստանի և Չիլիի ավանդույթներին» ծրագիրը: