Եգիպտոսում հայտնաբերվել է չորս սֆինքս

12:52 • 18.08.08

Եգիպտացի հնագետները հայտաբերել են չորս անգլուխ սֆինկսի արձան։ Արձանները հայտաբերվել են Լուքսորի և Քարնակի հնագույն տաճարներն իրար միացնող ճանապարհի մոտակայքում՝ նախկին ոստիկանական բաժանմունքի վայրում։ Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը։

Ըստ մասնագետների՝ սֆինքսերը պատկանում են Նեկտանեբ փարավոնի կառավարման ժամանակաշրջանին (մ.թ.ա. 380–383թթ.)։ Նշենք, որ Նեկտանեբ փարավոնը եղել է հին եգիպտական վերջին փարավոնական հարստության հիմնադիրը։

Բացի այդ, հնագետների նույն խմին հաջողվել է հայտնաբերել մի շարք այլ հնություններ։