Մյուռոնօրհնություն. սկսվում է քառասնօրյա պատրաստությունների շրջանը
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ սեպտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ տեղի կունենա Մյուռոնի օրհնությունը: Արարողությանը նախորդող քառասուն օրերի ընթացքում տեղի կունենան Մյուռոնօրհնեքի նախապատրաստական աշխատանքներ, որ կսկսվեն օգոստոսի 19-ից: Ձիթայուղով լի Ս. Մյուռոնի կաթսան կդրվի Մայր Տաճարի Ավագ Սուրբ Խորանին և կկատարվի առաջին մասնավոր աղոթքը:
40 օրերի ընթացքում երեկոյան ժամերգությունից հետո հատուկ աղոթք կկատարվի:










