Կմեկնարկի «Մեկ ազգ, մեկ մշակույթ-2008»-ը
«Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնը կմեկնարկի օգոստոսի 18-ին, բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Օպերայի և բալետի թատրոնում, իսկ կամփոփվի փառատոնը օգոստոսի 23-ին հանրապետության հրապարակում նախատեսված տոնական համերգով։ Փառատոնի հիմնական ժանրային ուղղություններն են` պարը, երաժշտությունը և թատրոնը։ Միջոցառումներն անցկացվելու են Երևանում, Հայաստաևի տարբեր մարզերում և Արցախում։ Ամենուր կկայանա «Բարեկամության համերգ» և այլ միջոցառումների շարք «Փառատոնի օր» խորագրի ներքո։
«Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնին այս տարի մասնակցում են Հայաստանի և 16 այլ երկրների հայ ներկայացուցիչներ։ Հայկակական ամենամեծ պատվիրակությունները ժամանել են Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից, մշակութային խմբեր են հայրենիք ուղարկել նաև Թուրքիայի, Ղազախստանի, Լիբանանի, Սիրիայի, Բելառուսի, Մակեդոնայի, Հունգարիայի, Բուլղարիայի, Հոլանդիայի, Սերբիայի և Միացյալ նահանգների հայ համայնքները։
«Մեկ ազգ, մեր մշակույթ» փառատոնի անցկացման համար Հայաստանի կառավարությունը տրամադրել է 170,4 միլիոն դրամ։










