Սեպտեմբերին կանցկացվի Երևանի 2-րդ միջազգային երաժշտական փառատոնը
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 2-24-ը կանցկացվի Երևանի 2-րդ միջազգային երաժշտական փառատոնը:
Երևանյան միջազգային փառատոնին կմասնակցեն համաշխարհային դասական երաժշտության այնպիսի հայտնի կատարողներ, ինչպիսիք են Սթիվեն Հաֆը (դաշնամուր, Մեծ Բրիտանիա), Դիմուտ Պոպպենը (ալտ, Գերմանիա), Տամակի Կավակուբոն (ջութակ, ԱՄՆ), Դայշին Կաշիմոտոն (ջութակ, Ճապոնիա), Սանդրա Մքմաստերը (մեձո սոպրանո, Հյուսիսային Իռլանդիա) և ուրիշներ:
Երևանի միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը (Հայաստան) և Ալեքսանդր Չաուշյանը (Մեծ Բրիտանիա):










