Մետրոպոլիտեն-օպերան կկազմակերպի հատուկ համերգ Պավարոտիի հիշատակին

13:34 • 19.08.08

Նյու Յորքի Մետրոպոլիտեն-օպերա թատրոնը կխաղարկի Լուչիանո Պավարոտիի մահվան առաջին տարելիցին նվիրված համերգի տոմսերը:

Հիշատակի երեկոն տեղի կունենա 2008թ. սեպտեմբերի 18-ին: Ծրագրի մեջ ներառված է միայն մեկ ստեղծագործություն` Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը», հայտնում է The New York Times-ը: