Հայ-բելգիական մշակույթի օրեր Երևանում
Սեպտեմբերի 2-6-ը Երևանում կանցկացվեն հայ-բելգիական մշակույթի օրեր, որոնք կամփոփվեն Ժողովրդական արվեստի թանգարանում բացվող ցուցահանդեսով: «Երկխոսություն» խորագրով ցուցահանդեսին կմասնակցեն հայ և բելգիացի նկարիչներ: Ցուցահանդեսը նախաձեռնել են Մշակույթի նախարարությունը և Բելգիայի «Արաքս» հայկական մշակութային կենտրոնը:
Երևանում հայ-բելգիական մշակույթի օրերը կմեկնարկեն Բելգիայի Լիեժ քաղաքի և Երևանի մասին պատմող ֆիլմի ցուցադրությամբ: Սպասվում է, որ միջոցառմանը ներկա կլինի Հայաստանում Բելգիայի դեսպան Շարլ Գիսլենը:










