Խաղաղության համերգ Ցխինվալիի կենտրոնում
Այսօր ծագումով օս հանրահայտ դիրիժոր, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի խմբավար և Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վալերի Գերգիևը համերգով հանդես կգա Հավարային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալիի կենտրոնում:
Բացօթյա համերգը նախատեսված է անկցացնել ավերված Ցխինվալիի պայթեցված խորհրդարանի շենքի հարևանությամբ: Սպասվում է, որ համերգին մասնակցելու համար մշակութային պատվիրակություններ կժամանեն ինչպես Աբխազիայից, այնպես էլ Հյուսիսային Օսիայից:
Վալերի Գերգիևը մամուլին հայտնել է, որ համերգ-ռեքվիեմը նվիրում է ագրեսիայի զոհ դարձածներին:










