Բացվել է Ժիրկայի անհատական ցուցահանդեսը Երևանում
Ազգային պատկերասրահում բացվել է ճարտարապետ, գեղանկարիչ Ժիրկայի՝ Ժիրայր Խաչիկյան, անհատական ցուցահանդեսը, որը ներկայացնում է հեղինակի 17 աշխատանքները: Ժիրկայի գործերում գերիշխում են հայկական եռագույնի տարբեր երանգները, որոնցով ստեղծվում են նրա վերացական կերպարները: Հեղինակն աշխատում է տարբեր նյութերով՝ կտավ, փայտ, գործվածք, յուղաներկ, ակրիլ: Ճարտարապետական կրթությամբ նկարիչն իր աշխատանքներում համադրում է ճարտարապետությունն ու արվեստը՝ ստեղծելով «Տոտեմ»-ների շարք: «Էվլոլյուցիոն արվեստ» շարքում ներկայացրել է կինետիկ հորինվածնքներ, անդրադառնում է նաև այնպիսի թեմաների, ինչպիսիք են ցեղասպանությունը, հայկական խորհրդանիշ Արարատը, նաև իր գործերից մեկով հարգանքի տուրք է մատուցում Սերգեյ Փարաջանովին:
Ժիրկան ծնվել է Իրաքի Բասրա քաղաքում, ճարտարապետություն սովորել է Երևանում, այժմ բնակվում է Ֆրանսիայում, որտեղ ունեցել է մի քանի անհատական և խմբակային ցուցահանդեսներ: Որպես ճարտարապետ՝ հեղինակ է Եղեռնին նվիրված մի քանի հուշարձանների ու խաչքարերի՝ Գրենոբլում և Սևրում: Ժիրայր Խաչիկյանը նաև Փարիզում տեղադրված Կոմիտասի արձանի ճարտարապետն է:










