Եվրախորհրդի Միջմշակութային երկխոսության մասին «Սպիտակ գիրքը» կգա Երևան
Մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 8-9-ը Երևանում կներկայացվի Եվրախորհրդի Միջմշակութային երկխոսության մասին «Սպիտակ գիրքը», որն այս տարվա մայիսին հավանության է արժանացել Եվրախորհրդի անդամ-երկրների արտգործնախարարների կողմից: ՀՀ մշակույթի նախարարի հրավերով երևանյան կլոր-սեղան քննարկմանը մասնակցելու կգա Եվրախորհրդի կրթության, մշակույթի և ժառանգության, սպորտի և երիտասարդության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գ. Բաթայինի-Դրագոնին:
Միջոցառման շրջանակներում կներկայացվի նաև Եվրախորհրդի «Կոմպենդիում» ծրագիրը և դրա շրջանակներում Հայաստանի մշակութային քաղաքականությունը:










