Հայաստանում կներկայացվի լիբանանյան մշակույթը

15:07 • 23.08.08

Օգոստոսի 27-ից մինչև սեպտեմբերի 2-ը Հայաստանում կանցկացվի Լիբանանի մշակույթի շաբաթը, որ նախաձեռնել են Նարեկացի արվեստի միությունը, Մշակույթի նախարարությունը և Լիբաբանի մշակույթի նախարարությունը՝ Հայաստանում Լիբանանի և Լիբանանում Հայաստանի դեսպանությունների աջակցությամբ: Միջոցառումները կանցկացվեն Երևանում, Գյումրիում, Ստեփանակերտում և Շուշիում:

Հայաստանում լիբանանայան մշակույթը կներկայանա «Ֆեյհա» երգչախմբի համերգներով, գեղարվեստական ղեկավար՝ Պարգև Թասլաքյան, Լիբանանահայ նկարիչ Րաֆֆի Անտոնյանի անհատական ցուցահանդեսով, լիբանանահայ դրամատուրգ Արա Արծրունու «Անավարտ վեպ» պիեսի բեմադրությամբ, ռեժիսոր՝ Արա Մեհրաբյան, և լիբանանցի գրող Ժբրան Խալիլ Ժբրանին նվիրված գրական ցերեկույթով: