Ֆրանսիական «Նաիրի» նվագախմբի հյուրախաղերը Հայաստանում

09:53 • 26.08.08

2005թ-ին Ֆրանսիայում ստեղծված «Նաիրի» նվագախումբը հոկտեմբերի վերջին համերգներով հանդես կգա Երևանում և Գյումրիում։ Համարգաշարը նվիրվում է 88-ի երկրաշարժի 20-րդ տարելիցին։

Ֆրանսիական երաժիշտներից կազմված նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը հայազգի Հայկ Դավթյանն է, իրենց ծրագրերում մեծ տեղ են հատկացնում հայ դասական երաժշտության կատարմանը։ Հայաստանյան համերգային ծրագրերում կհնչեն հայ և եվրոպազի կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Կոմիտաս, Ա. Խաչատրյան, Ղ. Սարյան, Է. Միրզոյան, ինչպես նաև Յ. Բրամս, Է. Գրիգ, Ս. Սիբելիուս և այլոք։

Հայաստանում նախատեսվում է «Նաիրի» նվագախմբի համատեղ ելույթը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։