Լիբանանյան մշակույթի շաբաթը մեկնարկեց ցուցահանդեսով
Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ը Հայաստանում անկացվող Լիբանանի մշակույթի շաբաթը մեկնարկեց Նարեկացի արվեստի միությունում բացված լիբանանահայ գեղանկարիչ Րաֆֆի Անտոնյանի անհատական ցուցահանդեսով։
Լիբանանի Այնճար գյուղում ծնված նկարիչը սովորել է Համազգայինի “Թորոս Ռոսլին” կերպարվեստի դպրոցում, այժմ դասավանդում է հայրենի գյուղի վարժարանում և Համազգայինի արվեստի դպրոցներից մեկում։
Երևանում բացված լիբանանահայ նկարչի անհատական ցուցահանդեսում ներառված են վերջին տարիների մոտ 15 աշխատանքներ, որոնցում գերիշխում են հայկական թեմաները։
Նարեկացի արվեստի միությունում Րաֆֆի Անտոնյանի ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 2-ը։










