Երևանում կմեկնարկի Շեքսպիրյան միջազգային փառատոնը
Սեպտեմբերի 7-18-ը Երևանում կանցկացվի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը, որն այս տարի կազմված է 2 մասից՝ շեքսպիրյան դասական և շեքսպիրյան մոնոներկայացումներ։ Փառատոնը կբացվի Օպերայի և բալետի ազգային ակաեմիական թատրոնում Ռուսթավելու թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Ստուրուայի ստեղծագործական երեկոյով։
Այս տարի շեքսպիրյան փառատոնին կմասնակցեն թատերախմբեր և անհատ դերասաններ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Իրանից, Ուկրաինայից, Սլովակիայից, Լիտվայից, Լեհաստանից և Մարոկկոյից։ Փառատոնի ընթացքում իր հանրահայտ «Համլետ»-ով հանդես կգա Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստի թատրոնը (МХАТ им. Чехова)։ Հայկական թատրոնների բեմեր կբաձրանան նաև հայկական, վրացական, իրանական ու լեհական «Համլետ»-ներ։ Ներկայացումները կկայանան Մայր թատրոնում, Թատերական գործիչների միությունում, Պարոնյանի անվան թատրոնում, Դրամատիկական և Պատանի հանդիսատեսի թատրոններում։ Կլինի նաև մեկ բացօթյա ներկայացում։
Շեքսպիրյան փառատոնի ընթացքում դասախոսություններով հանդես կգա Մոսկվայի Մշակութային հետազոտությունների ինստիտուտի ժամանակակից արվեստի բաժնի ղեկավար, արվեստաբանության դոկտոր Ալեքսեյ Բարտոշևիչը։










