Առաջին պարային օլիմպիադան Հայաստանում
Սեպտեմբերի 25-28-ը Երևանում կանկացվի Առաջին հայկական պարային օլիմպիադան, որ նախաձեռնել են Կատարողական արվեստի համահայկական ասոցիացիան և Հայաստանի պետական ֆիլհարմոնիան Մշակույթի նախարարության հետ համատեղ։ Հայկական օլիմպիադայում պարողները կմրցեն 17 պարային ժանրերում՝ ժողովրդական պարից մինչև ջազ և փողոցային շոուներ, կմասնակցեն պարային խմբեր Հայաստանից, Արցախից, Սփյուռքից և աշխարհի տարբեր երկրներից։
Այս տարվանից Կատարողական արվեստի համահայկական ասոցիացիան անդամակցում է 80-ից ավել երկրներում գործող Միջազգային պարային կազմակերպությանը, որի կանոնների համաձայն՝ Հայաստանում պարային առաջին օլիմպիադան կվարեն միջազգային կարգի մրցավարներ։ Միջոցառմանը, զուգահեռ կանցկացվեն սեմինարներ և վարպետության դասեր։
Օլիմպիադայի մասնակցության հայտերը պետք է ուղարկել մինչև սեպտեմբերի 30-ը, կազմակերպիչներն արդեն 60 հայտ են ստացել:










