Այսօր Վիլյամ Սարոյանը կդառնար 100 տարեկան
100 տարի առաջ այս օրը՝ օգոստոսի 31-ին, ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում ծնվել է մի տղա, ով պետք է տարիներ հետո դառնար աշխարհի ամենաճանաչված հայերից մեկը: Վիլյամ Սարոյանը “հայերեն չէր խոսում, հայերեն չէր գրում, բայց հայերեն էր նայում աշխարհին”: Բիթլիսից գաղթած հայ ընտանիքի սերունդ Սարոյանը տպագրվել սկսել էր 1933-ից և մոտ 50 տարիների ստեղծագործական գործունեության ընթացքում հարստացրել համաշխարհային գրականության ժառանգությունը:
1943թ-ին լույս տեսավ “Մարդկային կատակերգությունը”, որը նույն տարում Օսկար բերեց Սարոյանին՝ որպես համանուն ֆիլմի սցենար՝ ներկայացված Ամերիկյան կինոակադեմիայի դատին:
Վերջերս կենտրոնական բանկը թողարկել է “Վիլյամ Սարոյանի ծննդյան 100 ամյակ”՝ հուշադրամը՝ 10 000 դրամ անվանական արժեքով: 2008-ը սարոյանական տարի է ոչ միայն Հայաստանում: Մեզ մոտ արդեն հասցրել են հարգանքի տուրք մատուցել մեծ գրողին, թեև միջոցառումները կշարունակվեն դեռ ողջ տարվա ընթացքում:










