Վաճառքի է հանվել Օրհան Փամուկի նոր վեպը

12:27 • 01.09.08

Գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի արժանացած թուրք գրող Օրհան Փամուկի նոր վեպը`«Անմեղության թանգարանը», 2008թ. օգոստոսի 29 վաճառքի է հանվել թուրքական գրախանութներում: Ինչպես գրում է The New York Times-ը, առաջիկա տասը օրերի ընթացքում գիրքը լույս կտեսնի գերմաներեն լեզվով, իսկ վեպի անգլերեն տարբերակն առայժմ աշխատանքային փուլում է:

Փամուկը վեպն ավարտելու մասին հայտնել էր դեռևս 2007թ. մայիսին: Այն ժամանակ հեղինակն իր ստեղծագործությունն անվանել էր «հավակնոտ» և հավելել, որ դրա վրա աշխատել է շուրջ տասը տարի: Փամուկի հրատարակիչ Նիհաթ Թունան նշել է «Անմեղության թանգարանի» երեք թեմաները` սեր, ամուսնություն և ընտանիք:

Օրհան Փամուկի հայտնի «Սև գիրք», «Իմ անունը Կարմիր է», «Սպիտակ ամրոցը», «Ձյուն» և «Ստամբուլ` հիշողությունների քաղաք» երկերը թարգմանվել են աշխարհի տասնյակ լեզուներով: Նանց ընդհանուր տպաքանակը գերազանցում է յոթ միլիոնը: