«Խորքային տեղաշարժեր» 3 սերունդների մեկնաբանությամբ

17:29 • 02.09.08

ՆՓԱԿ-ում (Նորարար փորձառական արվեստի կենտրոն) բացվել է «Խորքային տեղաշարժեր» խորագրով ցուցահանդեսը, որին մասնակցում են ժամանակակից արվեստի տարբեր ժանրերում ստեղծագործող 3 սերունդների արվեստագետներ` Համլետ Հովսեփյան, Արարատ Սարգսյան, Թենի Վարդանյան, Ռուբեն Գրիգորյան, Սարգիս Համալբաշյան, Արմեն Ռոչ, Վահան Ռումելյան, Տիգրան Առաքելյան, Արփա Հակոբյան, Անուշավան Հովակիմյան, Սոնա Աբգարյան, Դիանա Հակոբյան, Արշակ Սարգսյան, Նաիրա Հովսեփյան և ուրիշներ: Ներկայացված աշխատանքները շատ բազմազան են`կտավներից մինչև ինստալյացիա և վիդեո արտ:

Ցուցահանդեսի համադրողներն են Սոնիա Պալասանեանը (ՆՓԱԿ-ի հիմնադիրներից) և Դավիթ Կարեյանը: «Խորքային տեղաշարժերը» կգործի մինչև հոկտեմբերի 5-ը: