Կանցկացվի Սաքսոֆոնահարների 1-ին հանրապետական մրցույթը
Նոյեմբերի 1-10-ը Երևանում կանցկացվի սաքսոֆոնահարների 1-ին հանրապետական մրցույթը, որը նախաձեռնել է "Հայաստանի պատանի սաքսոֆոնահարների ասոցիացիա" հասարակական կազմակերպությունը, Երևանի պետական կոնսերվատորիան և մշակույթի նախարարությունը՝ նպատակ ունենալով խթանել սաքսոֆոնային կատարողական արվեստը Հայաստանում և աջակցել սաքսոֆոնահարների ստեղծագործական առաջընթացին:
Սաքսոֆոնահարների 1-ին հանրապետական մրցույթը կանցկացվի 2 փուլով 2 տարիքային խմբերում՝ մինչև 18 տարեկան և 18-30 տարեկան: Մրցույթին մասնակցել կարող են սաքսոֆոն-ալտ և սաքսոֆոն-տենոր մասնագիտությամբ սաքսոֆոնահարները: Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հոկտեմերի 1-ը:










