Էդուարդ Թոփչյան. «Դասական երաժշտության ասպարեզում Հայաստանը կդառնա արաբական երկիր»
Երևանում միջազգային երաժշտական փառատոնն այս տարի անցկացվում է 2-րդ անգամ, սակայն փառատոնի կազմակերպիչներից Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար, դիրիժոր Էդուարդ Թոփչյանը մեծ կասկածներ ունի մեր երկրում դասական երաժշտության ճակատագրի վերաբերյալ: Մասնավորապես, նա հիշեցնում է, որ նախորդ տարի ջութակահարների վարպետության դասին ընդամենը մի քանի մարդ էր ներկա եղել, իսկ դա նշականում է, որ հետաքրքրություն չկա:
«Ընդհանրապես ես վախ ունեմ, որ մի քանի տարի հետո, հակառակ մի շարք մարդկանց ջանքերի, դասական երաժշտության ասպարեզում Հայաստանը կդառնա արաբական երկիր: Բայց արաբական երկրներն անգամ այսօր մեծ գումարներ ունեն և ներդնում են կորցրածը վերակագնելու ուղղությամբ, իսկ մենք մեր ունեցածն ենք հեևողականորեն քանդում”:
Ստեղծված իրավիճակում Էդուարդ Թոփչյանը շատ է կարևորում երաժշտական դպրոցների դերը, որոնք, ըստ նրա, «սարսափելի» վիճակում են: «Վերջիններիս վիճակը բարելավելուց հետո միայն պետք է անդրադառնալ կոնսերվատորիային»:










