Հայաստան-Բելգիա. մշակութային “Երկխոսություն”
Սեպտեմբերի 2-6-ը Հայաստանում անցկացվում են բելգիական մշակույթի օրեր, որոնց շրջանակում Ժողովրդական արվեստի թանգարանում բացվել է “Երկխոսություն” խորագրով ցուցահանդես: Ներկայացված գեղանկարչական տարբեր նյութերով արված մի քանի տասնյակ նկարների հեղինակները հայ և բելգիացի նկարիչներ են՝ ի դեմս Պետո Պողոսյանի, Ֆրանսուազ Գրեզի, Ռազմիկ Թիլիմյանի, Էդուարդ Խանոյանի, Ժան-Քլոդ Քոենի և ուրիշների:
Երևանում բացված “Երկխոսություն” ցուցահանդեսը հանդիսանում է հայ-բելգիական նախագծի երկրորդ փուլը, առաջինը կայացել է Բելգիայում՝ համանուն ցուցահանդեսի ներկայացմամբ: Հայաստանում ցուցահանդեսը նախաձեռնել են Մշակույթի նախարարությունը և Բելգիայի “Արաքս” հայկական մշակութային կենտրոնը: Վերջինս հիմնադրվել և գործում է բելգիական Լիեժ քաղաքում, զբաղվում է հայկական մշակույթի պահպանման և տարածման խնդիրներով:










