Կբացահայտվի հարատևության թումանյանական բանաձևը
Սեպտեմբերի 6-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում կբացվի «Սրբազան Հայաստան» խորագրով ցուցադրություն, որում, ըստ կազմակերպիչների, կբացահայտվի «հարատևության թումանյանական բանաձևը»: Կներկայացվի մեծ լոռեցու պատկերացումները հայրենիքի, ազգային մշակույթի, զարգացման հեռանկարների մասին:
«Սրբազան Հայաստան» ժամանակավոր ցուցադրության մեջ տեղ կգտնեն այնպիսի արժեքավոր նյութեր, ինչպիսիք են Թումանյանի` Անի կատարած ճամփորդության մանրամասները, նրա անձնական գրադարանի հայագիտական գրքերը, ազգային մշակութային ժառանգության փրկության և պահպանության ուղղությամբ կատարված աշխատանքները, 1915թ-ին երեխաների համար կատարած գործունեությունը և այլն:
Ցուցադրությունն իրականացվում է «Եվրոպական ժառանգության օրեր»-ի շրջանակներում:










