Արվեստի ազատ ուսումնասիրություն՝ այսօր և վաղը
ՆՓԱԿ-ի (Նորարար փորձառական արվեստի կենտրոն) Արվեստի ազատ ուսումնասիրության ծրագրի շրջանակներում այսօր և վաղը երևանյան դասախոսություններով հանդես կգան իտալացի մասնագետներ: Այսօր «Արվեստ և սեմիոտիկա» թեմայով դասախոսություն կկարդա Տորինոյի համալսարանի պրոֆեսոր Յուգո Վոլլին: Իսկ վաղը՝ սեպտեմբերի 5-ին, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում լիբանանահայ նկարիչ Պոլ Կիրակոսյանի մասին դասախոսությամբ հանդես կգա նույն Տորինոյի համալսարանի մեկ այլ պրոֆեսոր՝ Մարթինա Կոռնիատին:
Արվեստի ազատ ուսումնասիրությունների ծրագրի դասախոսությունների շարքը բաց է արվեստի ուսանողների, շրջանավարտների, ինքնուս արվեստագետների և արվեստով հետաքրքրվողների համար: Ուսումնասիրությունների ծրագիրը բաղկացած է 4 հիմնական ուղղություններից՝ արվեստանոց ծրագիր, ճարտարապետություն և ուրբանիստական ուսումնասիրություններ, արվեստաբանություն և արվեստի համադրություն:










