«Եվրոպական ժառանգության օրեր»՝ Հայաստանում
Սեպտեմբերի 6-7-ը Հայաստանում կանցկացվեն «Եվրոպական ժառանգության օրեր»:
Միջոցառումների շարքը կմեկնարկի Ճարտարապետության ազգային թանգարանում-ինստիտուտում, որտեղ կբացվի «Եվրոպա. միասնական ժառանգություն» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:
«Եվրոպական ժառանգության օրեր» անցկացվում են 1991թ-ից ամեն տարի Եվրոպայի խորհրդի անդամ-երկրներում: Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) որոշմամբ՝ 2008թ. հայտարարվել է պաշտամունքային ժառանգության տարի՝ ստանալով «Կրոնական ժառանգություն և սրբատեղիներ» խորագիրը: Հայաստանի տասնյակ թանգարաններում և մշակութային այլ հաստատություններում մեկնարկող միջոցառումները ստացել են «Սրբազան Հայաստան» ընդհանուր խորագիրը:










