Արվեստագետների երեք սերունդ՝ միևնույն շենքից

17:04 • 05.09.08

Նկարիչների միության ցուցասրահում բացվել է «Երեք սերունդ» խորագրով ցուցահանդեսը, որ ներկայացնում է 50 տարի առաջ պետության կողմից նկարիչներին հատկացված շենքի բնակիչների ու նրանց սերունդների աշխատանքները: Կիևյան 24 հասցեում գտնվող շենքի առաջին բնակիչներից շատ քչերն են այսօր կենդանի, բայց մյուսների սերունդներից շատերը նույնպես շարունակում են ստեղծագործել՝ գեղանկարչության կամ քանդակի ժանրերում:

Ցուցասրահում ներկայացված են ինչպես ավանդական նկարչության մեջ իրենց ասելիքը հաստատած նկարիչներ, այնպես էլ ավելի երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ, ովքեր նոր խոսք են ասում հաստոցային գեղանկարչության շրջանակներում:

Կիևյան 24 հասցեում արվեստանոց ուներ նաև գեղանկարի, գրքի ձևավորման և գոբելենի վարպետ Գրիգոր Խանջյանը: