Ոսկե դրամը՝ չինացի բռնապետի պատկերով, վաճառվել է ռեկորդային 500.000 դոլարով
Դրամաագիտական Baldwin & Sons աճուրդի /28 օգոստոսի, Հոնգկոնգ/ արդյունքները որոշեցին աշխարհի ամենաթանկ դրամներից մեկը. դա չինական ոսկե դրամն է՝ 50 դոլար անվանական արժեքով՝ դրամահատված 1927թ.։ Այս հուշադրամի դիմերեսի վրա, որը, ամենայն հավանականությամբ, դրամահատվել է միակ օրինակով, պատկերված է չինացի գեներալ Չժան Ցզո Լինը (Chang Tso Lin, 1875−1928), ով 1926 թվականի կեսերին, գլխավորելով Կենտրոնական ու Հյուսիսային Չինաստանի միլիտարիստների ահռելի բանակը, գրավել է Պեկինը ու ինքն իրեն հայտարարել է «Մեծ Մարշալ», Երկնաբարձունքի լիակատար բռնապետ ու նրա առաջին ռազմական ղեկավար։ Չժան Ցզո Լինի կառավարումը, սակայն, համեմատաբար երկար չի տևել. 1928 թվականին նա մահացել է ահաբեկչական գործողության արդյունքում, որը կազմակերպել էին ճապոնացի հետախույզները։
Երկու տարվա ընթացքում Չժան Ցզո Լինը ղեկավարել է Պեկինը և թողարկել է մի քանի հուշադրամ. չորս արծաթե հուշադրամներ, երկու պղնձե, ինչպես նաև երկու ոսկե հուշադրամներ՝ 40 և 50 դոլար անվանական արժեքով։
Ընդ որում՝ նշվածներից և ոչ մեկն այդպես էլ չի մտել շրջանառության մեջ։ Այս հուշադրամներն ի սկզբանե իրենցից ներկայացնում էին մեծ արժեք։ Նույնիսկ նշվածներից վերջինի գոյության մասին տեղեկացել են բոլորովին վերջերս։
Եզակի ոսկե դրամի արժեքը /այն վաճառվել է անհայտ գնորդի/, գերազանցել է անվանական արժեքը 10.000 անգամ և կազմել է չինական հուշադրամների համար ռեկորդային՝ 500.000 դոլար։










