Նինո Կատամաձեն կբարձրանա օպերայի բեմ

10:37 • 05.09.08

Վրացական վոկալի արվեստն աշխարհին ճանաչելի դարձրած երգչուհին՝ Նինո Կատամաձեն, սեպտեմբերի 12-ին հանդես կգա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում: Համերգն իրականացվում է «Հայկական ջազ – 70» հոբելյանական միջոցառումների շրջանակներում՝ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Կոբուլետիում ծնված Նինո Կատամաձեն Բաթումի երաժշտական ինստիտուտի վոկալ բաժինն ավարտելուց հետո 1994-1998թթ. ստեղծեց բարեգործական հիմնադրամ՝ հաշմանդամ և սոցիալապես անապահով երաժիշտներին աջակցելու համար: 1999 թվականից Կատամաձեն կապ հաստատեց INSIGHT խմբի հետ ու մինչև օրս պրոֆեսիոնալ բեմում իր հմայիչ ձայնով շարունակում է կախարդել հազարավոր երաժշտասերների:

Հայաստանում Կատամաձեն հանդես կգա INSIGHT-ի հետ միասին` Գոչա Կաչեիշվիլի (կիթառ), Ուչա Գուգունավա (բաս կիթառ) և Դավիդ Աբուլաձե (հարվածային գործիքներ):