Թանգարանային «բաց դռների օրեր» Հայաստանում

09:55 • 06.09.08

Սեպտեմբերի 6-7-ը Հայաստանում անցկացվում են «Եվրոպական ժառանգության օրեր», ինչի առթիվ բաց դռների օրեր են հայտարարված մեր երկրի բոլոր թանգարաններում։ Ի դեպ, «Սրբազան Հայաստան» ընդհանուր խորագրի ներքո այսօրվանից նոր ցուցահանդեսներ են բացվում մի շարք թանգարաններում.

- Եվրոպա միասնական ժառանգություն. Հուշարձանների լուսանկարման միջազգային փորձը – Ճարտարապետության ազգային ինստիտուտ-թանգարան

- Ասեղնագործ սրբազան պատկերներ – Պատմության թանգարան

- Հայաստանը Հ. Աթոյանի գեղանկարներում – Ժողովրդական արվեստի թանգարան

- Խորան լուսո – Գրականության և արվեստի թանգարան

- Փայտարվեստը խիսական առարկաներում – Փայտարվեստի թանգարան

- Հայ եկեղեցու սրբալույս մեռոն – Բնության թանգարան

- Պաշտամունք և կրոն. Պահպանված մասունքներ – Էրեբունի թանգարան

ՄԻջոցառումներ են նախատեսված նաև Սարյանի և Թումանյանի թանգարաններում, ինչպես նաև Ազգային գրադարանում և Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում։

Եվրոպական ժառանգության օրեր անցկացվում են 1991թ-ից ամեն տարի Եվրոպայի խորհրդի անդամ-երկրներում։ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) որոշմամբ 2008թ-ը հայտարարվել է պաշտամունքային ժառանգության տարի՝ ստանալով Կրոնական ժառանգություն և սրբատեղիներ խորագիրը