Կբացվի Հակոբ Գյուրջյանի մշտական ցուցադրությունը
Սեպտեմբերի 10-ին Հայաստանի Ազգային պատկերսրահում կբացվի քանդակագործ Հակոբ Գյուրջյանի աշխատանքների մշտական ցուցադրություն: Դեռ 1958թ-ին՝ Գյուրջյանի մահվանից 10 տարի անց, Փարիզից Երևան էր տեղափոխվել նրա արվեստանոցի գրեթե բոլոր գործերը՝ շուրջ 400 աշխատանք: 2006թ-ին քանդակագործի ծննդյան 125–ամյակի առթիվ Ազգային պատկերասրահում բացվեց առանձին ցուցահանդես, որտեղ ներկայացվեցին նաև Գյուրջյանի գրաֆիկական աշխատանքները:
Վաղը բացվող մշտական ցուցադրությունը կընդգրկի Հակոբ Գյուրջյանի ստեղծագործական հարուստ ժառանգույթունից ընտրված 50 քանդակներ, նաև գրաֆիկական աշխատանքներ:
Շուշիում ծնված Հակոբ Գյուրջյանը սովորել և իր ստեղծագործական կյանքն անցկացրել է մեծամասամբ Մոսկվայում և Փարիզում: Նա առաջին հայ քանդակագործն էր, որ համարձակ մտահղացումներով ու վարպետությամբ իր վրա հրավիրեց 20-րդ դարասկզբի միջազգային հանրության ուշադրությունը:










